ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՀՈՒՆԱԿԱՆ ՕՏԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԿԵՂՏՈՏ ՓՈՂԵՐ ԼՎԱՆԱԼՈՎ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր հանդիսացող, հունական ՕՏԵ ընկերությունը Հայաստանում զբաղում է կեղտոտ փողերի լվացմամբ: Նրա խոսքերով, քանի որ կառավարությունը թույլ չի տա դա անել, ընկերությունը ձգտում է լքել հայկական շուկան: Նա նշել է, որ հունական ընկերության ղեկավարությունը ձգտում է հրահրել կառավարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել, ինչը հնարավորություն կտա դիմել Լոնդոնի վճռաբեկ դատարան: Տուգանային պատժամիջոցների հաշվին ՕՏԵ-ն ցանկանում է վերադարձնել «ԱրմենՏել» ներդրված գումարի մի մասը: Անդրանիկ Մանուկյանը հավաստիացրել է, որ հանրապետության կառավարությունը սադրանքների չի ենթարկվի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---