ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ17 հունիսի 2003 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությունով, որում հույս է հայտնվում, որ Հայաստանի սահմանը, որն արդեն տաս տարի փակ է, Թուրքիայի կողմից չի ապաշրջափակվի: «Turkish Daily News» հաղորդման համաձայն, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի սահմանները չպետք է բացվեն այնքան ժամանակ, մինչեւ չկատարվեն նրա առջեւ դրված պայմանները` «հրաժարվել Լեռնային Ղարաբաղի օկուպացումից եւ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջներից»: Պաշտոնական Անկարայի կողմից Հայաստանի սահմանների բացման մասին նախագծի քննարկումը, ադրբեջանական դիվանագիտության կարծիքով, «ԱՄՆ հայկական լոբբիի կողմից ճնշման արդյունքն է»: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ հայկական լոբբին փորձել է մոլորության մեջ գցել թուրք ժողովրդին` ապացուցելով, որ պաշտոնական Անկարան ԱՄՆ եւ Եվրոպայի ճնշման տակ կբացի Հայաստանի սահմանները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |