«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ ՇԱՐԺԻՉԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Թռիչքից 20րոպե հետո Երեւան-Փարիզ երթուղով մեկնող «Հայկական ավիաուիների» ընկերության A-310 ինքնաթիռի շարժիչը խափանվեց: «Արմինֆո» գործակալության տվյալներով, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկած ինքնաթիռը, հայտնաբերելով անսարքությունը, հարկադրված վայրէջք կատարեց նույն օդանավակայանում: Քաղաքացիական օդագնացության գլխավոր վարչության տվյալներով` այդ երթուղու ուղեւորները ժամանման վայր կհասցվեն մոտակա երեք օրերի ընթացքում «Հայկական ավիաուղիների» եւ այլ օդային ընկերությունների երթուղիների ինքնաթիռներով: Սակայն մինչեւ հունվարի 21-ի ուշ գիշերը ուղեւորներից ոչ ոքի չի հաջողվել հեռանալ Փարիզից: Նշենք, որ 2001 թվականի ամռանը A-310 ինքնաթիռը հանվել էր շահագործումից շարժիչի անսարքության պատճառով: Գործակալության տվյալներով` հատկապես այդ շարժիչն է եղել այսօրվա արտակարգ դրության պատճառը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---