ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՈՒՍՈՎ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը հուսով է վերսկսել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը: Ինչպես հայտնել է «Արմինֆո» գործակալությանը համագումարը երեւանյան եւ ղարաբաղյան բաժնի ղեկավար Արփի Վարդանյանը, «հանձնաժողովից հայ ներկայացուցիչների դուրս գալը չի նշանակում, որ այն չի կարող կրկին ձեւավորվել` նույն կամ նոր կազմով»: Նրա խոսքերով` հանձնաժողովի հայ անդամները պատրաստ են լսել թուրքական կողմի ցանկացած նոր առաջարկություն, եթե այդպիսին ներկայացվի: Սակայն թուրքական կողմի ներկայացուցիծները պետք է ջանան գրավել հայ գործընկերների հավատը: Համագումարի ներկայացուցիչը նշեց, որ հատկապես թուրքերի հանդեպ հավատի կորուստը եղավ հանձնաժողովից հայերի հեռանալու պատճառը: Ըստ Արփի Վարդանյանի` հանձնաժողովը համենայն դեպս հասավ իր հիմնական նպատակին` ցուց տվեց, որ հայ եւ թուրք հասարակության ներկայացուցիչները կարող են համատեղ քննարկել զանազան հարցեր: Միեւնույն ժամանակ Արփի Վարդանյանը չի գտնում, որ հանձնաժողովի ստեղծումը երկրորդ տեղ է հետ քաշել Թուրքիայի եւ համաշխարհային հանրության կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը :



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---