ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲՈԼՈՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ18 հունվարի 2002 - 23:02 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը այսօր հայտարարել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հրավիրում է բոլոր ադրբեջանցի փախստականներին, որոնք լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում, վերադառնալ եւ ապրել հանրապետությունում: Միեւնույն ժամանկ, նա նշել է, որ Արցախի իշխանությունները իրավունք ունեն ակնկալելու նմանատիպ քայլ Ադրբեջանի կողմից, որտեղ ժամանակին բնակվել է մոտ կես միլիոն հայ, որոնք փախստական են դարձել: Նա բնական է համարել,որ խաղաղ պայմանագրի կնքումից հետո, ղարաբաղյան կողմը կպահանջի Շահումյանի շրջանի ազատագրումը, որը ներկայումս ապօրինի բնակեցված է ադրբեջանցիներով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |