ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՍԹՐԱՍԲՈՒՐԳ` ԵԽԽՎ -Ի ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐԱՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ18 հունվարի 2002 - 23:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը վաղը կմեկնի Սթրասբուրգ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքին մասնակցելու նպատակով, որը կմեկնարկի հունվարի 21-ին: Այդ օրը հայկական պատվիրակությունը մտադիր է ԵԽԽՎ պատգամավորների եւ աշխատակազմի նեկայացուցիչների համար հանդիսավոր ընդունելություն կազմակերպել Հայաստանի Եվրոպայի Խորհրդին անդամակցելու տարեդարձի կապակցությամբ: Ձմեռային նստաշրջանի աշխատանքի ընթացքում կկայանան ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի եւ փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրությունները, ինչպես նաեւ հանձնաժողովների բյուրոյի նոր կազմի ձեւավորումը: Նախատեսվում է քննարկել իրավիճակը Կիպրոսում եւ Չեչնյայում, Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում իրավիճակը թմրաբիզնեսի ոլորտում, Համաշխարհային առեւտրային կազմակերպության դերը, Ուկրաինայի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ հարցը: Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը կպատասխանի ԵԽԽՎ-յում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի նախորդ նստաշրջանի ընթացքում արված հարցմանը` Թուրքիայի կողմից իրականցվող Հայաստանի շրջափակման վերաբերյալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |