ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել թուրքական ապրանքների արտահանման սակագների իջեցման հնարավորությունը եւ ներել երկրի ռազմական պարտքը: Ինչպես հաղորդում է «Ասոշիէյթիդ պրես» գործակալությունը, այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ղեկավարությանը միջազգային վարկատուներից վարկեր ստանլու գործում աջակցություն ցուցաբերելու համար: Էջեւիթը գոհունակություն է արտահայտել Ջորջ Բուշի հավաստիացման վերաբերյալ, ըստ որի առեւտրային հարաբերությունների մակարդակը դաշնակիցների միջեւ պետք է համապատասխանի նրանց ռազմավարական գործընկերության մակարդակին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---