ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՎԵԼ ԵԽԽՎ ՆՍՏՇՐԱՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ, ԵԹԵ ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ը ԱԶԱՏԵՆ ԲՈԼՈՐ ԽՂՃԻ ԿԱԼԱՆՎՈՐՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղբանտարկայալների մասին հարցը կքննարկվի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում հունվարի 24-ին: Հարցը կարող է հանվել նիստի օրակարգից, եթե Ադրբեջանի իշխանությունները հունվարի 21-ից ոչ ուշ ազատեն 11 հուգու, որոնց ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի անկախ փորձագետները ճանաչել են քաղբանտարկյալ: Հիշեցնենք, որ խղճի կալանավորների թվում են, որոնց պահանջում է անհապաղ ազատել Եվրապայի Խորհուրդը, նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը, ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովը, չճանաչված Թալիշ-Մուղանի հանրապետության նախկին առաջնորդ Ալիքրամ Գումատովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---