ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ18 հունվարի 2002 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների նախագծերը ուումնասիրող` Հայաստանի Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային տարբերակի վերաբերյալ, որ առաջարկել էին վեց քաղաքական կուսակցություններ: «Արմինֆո» գործակալության թղթակցի խանդրանքով մեկնաբանելով հանձնաժողովի որոշումը` ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը նշել է, որ տվյալ տարբերակի դեմ քվեարկած հանձնաժողովի անդամները, կամ քաղաքական պատվեր էին կատարում, կամ ուղղակի կողմ են գործող Սահմանադրությանը, որտեղ, նրա կարծիքով, չի ամրագրված տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման սկզբունքը, սահմանափակ են անձի իրավունքներն ու ազատությունները, չկան դատական իշխանության անկախության երաշխիքներ: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային տարբերակը առաջարկել էին` Ազգային-ժողովրդավարական դաշինքը, Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային-ժողովրդավարական միությունը, «Սահմանադրական իրվունք» միությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, ժողովրդավարական եւ կոմունիստական կուսակցությունները: Նրանց կողմից մշակված` նախագիծը նախատեսում է հանրապետության անցումը խորհրդարանական կառավարման ձեւի: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |