16 հունվարի 2002 - 22:24 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԶԵԿՈՒՑՈՂ ԿՆՇԱՆԱԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում, որն իր աշխատանքը կսկսի հունվարի 24-ին, զեկուցող կնշանակվի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Զեկուցողի թեկնածությունը կհամաձայնեցվի Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի հետ: Զեկուցողը կայցելի տարածաշրջան եւ տեղում կծանոթանա իրավիճակին: Դրանից հետո նա ձեռնամուխ կլինի հատուկ զեկույցի նախապատրաստմանը, որը կներկայացնի Խորհրդարանական վեհաժողովին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: