ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովը շուտով կքննարկի նոր ընտրական օրենսգրքի նախագիծը: Համաձայն նախագծի, խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական սիստեմով: Փաստաթղթի հիմքում այն գաղափարն է, որ ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցության, այլ կուսակցության կոնկրետ թեկնածուների համար: Կուսակցական թեկնածուները որքան շատ ձայներ հավաքեն, այնքան շատ պատգամավորներ տվյալ կուսակցությունը կանցկացնի խորհրդարան: Ենթադրվում է, որ մանդատները ձեռք կբերեն այն թեկնածուները, որոնք ստացել են ձայների մեծամասնություն: Նախագծում պահպանվում է հինգտոկոսային արգելքը: Հիշեցնենք, որ ընտրությունների անցկացման բացառապես համամասնական համակարգին դեմ հանդես կգան գործող խորհրդարանի մի շարք խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր: Ինչպես հայտնի է, ներկայումս գործում է խառը համակարգ` 75 պատգամավոր ընտրվում են մաժորիտար, իսկ 56-ը համամասնական համակարգով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---