Հայոց լեզվի դասերը նպաստում են Ռուսաստանից եւ ԵՄ երկրներից վերադարձած դպրոցականների ինտեգրմանը

PanARMENIAN.Net -
2009թ. նոյեմբերի 1-ից Երեւանի Հ. Իսակովի անվան թիվ 132 դպրոցում ԵՄ-ից եւ ՌԴ-ից վերադարձած հայերենին վատ տիրապետող թվով 29 աշակերտների համար «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին հայոց լեզվի դասընթացներ:



Ինչպես նշում է դասընթաց անցկացնող հայոց լեզվի մասնագետ Շուշան Քարամյանը, դասընթացին ընդգրկված երեխաները մեծ ոգեւորությամբ են հաճախել, եւ նրանցից շատերը արդեն իսկ ավելի լավ են տիրապետում հայերենին քան մինչ դասընթացի սկիզբը:



«Ընտրված երեխաներից շատերը ծնվել եւ մեծացել են, օրինակ, Ռուսատսանի Դաշնությունում, որոնց վերաինտեգրումը հայկական դպրոցներում փոքր-ինչ դժվար էր դարձել: Եվ նմանատիպ դասընթացները իրապես օգնում են նրանց վերաինտեգրմանը»,- ասում է Շ. Քարամյանը եւ հավելում, որ դասընթացներին հաճախելությունը գրանցվել է բարձր ցուցանիշներով:



Ըստ նրա, հայոց լեզվի դասընթացն ավարտելուց հետո երեխաների ստացած գիտելիքները ստուգվեցին թեստային առաջադրանքի ձեւով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---