Հայաստանի կանայք միջինը 7 տարով ավել են ապրում տղամարդկանցից

PanARMENIAN.Net -
«Հայաստանում կյանքի միջին տեւողությունը կազմում է 74 տարի եւ դա վատ ցուցանիշ չէ: Հայաստանի կանայք միջինը 7 տարով ավել են ապրում տղամարդկանցից, կանանց կյանքի միջին տեւողությունը 77 տարի է, տղամարդկանցը` 70»,-ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը փետրվարի 5-ին կայացած մամլո ասուլիսում:



Ըստ նրա, Ադրբեջանում կյանքի միջին տեւողությունը 74 տարի է, Վրաստանում` 73, Թուրքիայում` 72, իսկ Եվրոպայում` 80:



Մահացութայն պատճառների թվում առաջին տեղում են մնում սրտանոթային համակարգի հիվանդությունները, երկրորդում` քաղցկեղն է, երրորդում` ավտովթարներն ու թունավորումներն են»:



Ինչպես ասել է Հակոբյանը, կարեւորելով օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելումը, ՀՀ կառավարությունն ակտիվորեն զբաղվում է երկրում Միջուկային բժշկության կենտրոնի բացման հարցերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---