Ադրբեջանում լուրջ չեն ընկալում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները

PanARMENIAN.Net -
Այն հայտարարությունները, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ներածությունը համաձայնեցված է, լուրջ չէ: Այդ մասին հայտարարել է Ռասիմ Մուսաբեկովը:





«Նույն հաջողությամբ բանակցող կողմերը կարող էին հայտարարել, թե համաձայնեցված է պայմանագրի վերնագիրը կամ տեքստի վերջակետը: Այսինքն, դա դեռ ոչինչ չի նշանակում»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:



Հայաստանն ու Ադրբեջանն իր առաջարկությունները կպատրաստեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթի վերաբերյալ: Նորացված Մադրիդյան սկզբունքների ներածությունը համաձայնեցված է: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուաստանի նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ավարտին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---