ՀՀԿ-ն տնկելու է մեկ ու կես միլիոն ծառ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու համար

PanARMENIAN.Net -
Հունվարի 27-ին , ժամը 15:30-ին, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության դահլիճում, տեղի է ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) անդամ Երիտասարդական կազմակերպությունների (ԵԿ) ներկայացուցիչների համաժողով:



Օրակարգում` երիտասարդական կազմակերպությունների խնդիրները Հայոց Ցեղասպանության 95 ամյակին եւ 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում:



Համաժողովի մասնակիցներին կտրվի տեղեկատվություն Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) կողմից Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված միջոցառումների մասին` նվիրված Հայոց Ցեղասպանության 93-րդ եւ 94-րդ տարելիցերին: Ինչպես նա— կնախանշի Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, կքննարկվեն հետագա անելիքները:



Այնուհետեւ համաժողովի մասնակիցները կքննարկեն ՀՀԿ ԵԿԱ-ի «Տնկի'ր անմեղ նահատակի հիշատակի քո ծառը» նախաձեռնությունը: ՀՀԿ ԵԿԱ-ն նախատեսում է մինչ— Ցեղասպանույան 100 - ամյա տարելիցը Հայաստանի Հանրապետության տարածքում երիտասարդության ուժերով տնկել մեկ ու կես միլիոն ծառ` հավերժացնելու համար Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:



Համաժողովի ժամանակ կընդունվի Կոչ` ուղղված Հայաստանի Հանրապետության պատանիներին եւ աղջիկներին, ողջ երիտասարդությանը` ակտիվ մասնակցելու այս նախաձեռնությանը:



Համաշխարհային հայկական կոնգրեսը հիմնվել է 2003 թ-ն Մոսկվայում: Կոնգրեսի նպատակն է միավորել ողջ հայությունը հանուն ազգային շահերի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---