Հայաստանի կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կատարման վերաբերյալ ազգային զեկույցը

PanARMENIAN.Net -
Հայաստանի կառավարությունը 2010 թ. փետրվարի 4-ի նիստի ժամանակ հաստատել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ՀՀ երրորդ եւ չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցը: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ասել է, որ այս զեկույցը տվյալներ է ընդգրկում կոնվենցիայի դրույթների կատարման միջոցառումների մասին, որոնք իրականացվել են 2001-2009 թթ.:



«Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 բանաձեւով եւ բաց է ստորագրման, վավերացման եւ միանալու համար, ուժի մեջ է մտել 1990 թվականի սեպտեմբերի 2-ին` համաձայն 49-րդ հոդվածի Գլխավոր ասամբլեան` վկայակոչելով իր նախորդ բանաձեւերը, նախ եւ առաջ 1978 թվականի դեկտեմբերի 20-ի 33/166 եւ 1988 թվականի դեկտեմբերի 8-ի 43/112 բանաձեւերը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների հանձնաժողովի եւ Տնտեսական ու սոցիալական խորհրդի բանաձեւերը երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հարցի վերաբերյալ, ի գիտություն ընդունելով մասնավորապես Մարդու իրավունքների հանձնաժողովի 1989 թվականի մարտի 8-ի (1) 1989/57 բանաձեւը, որով Հանձնաժողովը որոշել էր երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագիծը Տնտեսական ու սոցիալական խորհրդի միջոցով ուղարկել Գլխավոր ասամբլեա, եւ Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1989 թվականի մայիսի 24-ի 1989/79 բանաձեւը, կրկին հաստատելով, որ երեխայի իրավունքները պահանջում են հատուկ պաշտպանություն եւ երեխաների դրության մշտական բարելավում ողջ աշխարհում, ինչպես նաեւ նրանց զարգացում ու դաստիարակություն խաղաղ ու ապահով պայմաններում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---