Հայաստանի դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են ծրագրվում

PanARMENIAN.Net -
Հայաստանի դիվանագիտական մարմնում փոփոխություններ են ծրագրվում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի դարձավ իրազեկ աղբյուրներից, մոտ ժամանակներս կփոխարինվեն ՀՀ դեսպաններն Ուկրաինայում եւ Մեծ Բրիտանիայում: Կիեւում Հայաստանի դեսպան կնշանակվի Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը: Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:



ՀՀ ԱԳՆ-ն եւ մամլո ծառայությունը չհաստատեցին, բայց եւ չհերքեցին նոր նշանակումների մասին տեղեկատվությունը:



Ուկրաինայում Հայաստանի դեսպանն Արմեն Խաչատրյանն է, Մեծ Բրիտանիայում` Վահե Գաբիելյանը:

 Ուշագրավ
---