The California Courier. Ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան պատրաստ չեն հետ նահանջել իրենց դիրքերից

PanARMENIAN.Net -
Միջազգային հանրությունն այլեւս չի հավատում Թուրքիայի անվերջ արդարացումներին այն առիթով, թե ինչու է ինքը հրաժարվում վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ մասին իր շաբաթական էջում գրում է The California Courier-ի խմբագիր եւ հրատարակող Հարութ Սասունյանը: «Հայաստանի իշխանությունները, որոնք միամտորեն հավատում էին, որ Անկարան կբացի սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, սկսում են կասկածել թուրքերի անկեղծության հարցում»,- հոդվածում նշում է Հարութ Սասունյանը:



Ինչպես գրում է հեղինակը, Անկարայի մտադրությունը միայն ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն խանգարելն էր, ինչպես նաեւ ապահովել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ):



«Առանց որեւէ դրական քայլի Թուրքիան Հայաստանի հետ հաշտության կեղծ տպավորություն ստեղծեց` դրանով իսկ Օբամային համոզելով չօգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ»,- գրում է հեղինակը` ավելացնելով, որ Թուրքիայի առաջնորդներին հաջողվեց նաեւ օգտագործել Արձանագրությունները, որպեսզի աշխարհում բարենպաստ իմիջ ստեղծեն իրենց երկրի համար:



Ինչպես գրում է հեղինակը, ներկա պահին ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան պատրաստ չեն հետ նահանջել իրենց դիրքերից: «Եթե Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվի իր նախապայմաններից, ապա հավակնում է ոչ միայն կորցնել Ադրբեջանին որպես դաշնակից, այլեւ առաջիկ ընտրություններում կորցնել խորհրդարանի մեծամասնությունը: Հայաստանի առաջնորդները նույնպես չեն կարող հրաժարվել Արցախից կամ «շտկել» Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Ոչ մի արտաքին ճնշում չի կարող երկրների կառավարություններին ստիպել հրաժարվել իրենց վերցրած ուղղությունից: Ուստի ես կարծում եմ, որ Արձանագրությունների հետ կապված խնդիրները չեն կարող հաղթահարվել»,- գրում է The California Courier-ի խմբագիրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---