ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին

PanARMENIAN.Net -
Հունվարի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Աֆղանստանի վերաբերյալ Լոնդոնում կայանալիք միջազգային համաժողովին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, համաժողովի աշխատանքներին կմասնակցեն 61 երկրների եւ 7 միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:



Տիգրան Բալայանը նշեց նաեւ, որ համաժողովի ընթացքում Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ նախատեսված չի:



2010թ. հունվարի 28-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի ու Աֆղանստանի նախագահությամբ միջազգային համաժողով տեղի կունենա: Համաժողովի օրակարգը նվիրված կլինի Աֆղանստանի տարածքում անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը երկրի կառավարությանը հանձնելու, ազգային զարգացման առանցքային խնդիրների լուծման հարցերին` նախ եւ առաջ Աֆղանստանում օտարերկրյա ռազմական ներկայությունը վերացնելու նախապատրաստման ենթատեքստում:

 Ուշագրավ
---