ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդատվություն 2010 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդատվություն 2010 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ

PanARMENIAN.Net -
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների եւ 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:





Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:



Քննարկվեցին ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցակարգային և օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը և վերապատրաստմանը, պաշտպանական պլանավորման ու բյուջետավորման համակարգի բարեփոխմանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:





Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց պաշտպանության ռազմավարական վերանայման և ռազմավարական պլանավորման խնդիրներին:



Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշեց, որ պաշտպանական բարեփոխումները մոտեցել են այնպիսի փուլի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական և օպերատիվ պլանավորման խնդիրներին, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---