3 փետրվարի 2010 - 19:22 AMT
PanARMENIAN.Net -
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչեւ 10 ամիս ժամկետով հետբուհական կրթություն ստանալու կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու (2 կրթաթոշակ) եւ հունարեն լեզվի ու քաղաքակրթության ամառային մեկամսյա դասընթացներին մասնակցելու (3 կրթաթոշակ) համար:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Կրթության նախարարության մամլո ծառայությունը, հետբուհական կրթության համար դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին եւ ընդունված լինեն հունական համալսարաններից որեւէ մեկը; հուներեն լեզվի եւ քաղաքակրթության ամառային դասընթացների դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերի փաթեթը կարող են ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն: Մրցույթը տեղի կունենա Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում մարտի 1-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ներկայացված են ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: