2010 թ. փետրվարին Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը

2010 թ. փետրվարին Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը

PanARMENIAN.Net -
Հունվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը` Ղազախստանի քաղաքական պլանավորման կոմիտեի նախագահ Տալգատ Կալիեւի գլխավորությամբ:



Տալգատ Կալիեւը ներկայացրել է Ղազախստանի ԵԱՀԿ նախագահության ընթացքում իրականացվելիք քայլերը եւ ընդգծել, որ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին:



Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նախագահության շրջանում ԵԱՀԿ աշխատանքն ավելի ակտիվ կլինի: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանը:



Տալգատ Կալիեւը տեղեկացրել է, որ փետրվարին տարածաշրջան, այդ թվում նաեւ Հայաստան է այցելելու ԵԱՀԿ գործող նախագահը:

 Ուշագրավ
---