Գագիկ Ծառուկյանը հավատում է պատանի մարզիկների հնարավորություններին

Գագիկ Ծառուկյանը հավատում է պատանի մարզիկների հնարավորություններին

PanARMENIAN.Net -
Օգոստոսի 14-26 Սինգապուրում տեղի կունենան պանատեկան Օլիմպիական խաղեր: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ պատանի մարզիկները կարդարացնեն իրենց վրա դրված հույսերը: «Սինգապուրում կայանալիք պանատեկան Օլիմպիական խաղերում մենք անպայման մեդալներ կունենանք, բայց առայժմ չենք կարող ասել, թե ինչ գույնի: Ես չեմ կասկածում, որ մարզիկներն ամեն ինչ կանեն, որպեսզի հաղթանակ տանեն»,- ասաց Ծառուկյանը:



Օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցություններում Հայաստանը կներկայացնի Դավիթ Ղազարյանը (60 կգ ք/կ), որն օլիմպիական ուղեգիրը նվաճել էր դեռեւս 2009 թվականին` Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ եւ 5-րդ տեղերը:



Ծանրամարտիկներից Սինգապուր կմեկնեն 2 մարզիկներ, որոնք ընտրվել են Թայլանդում 2009-ին կայացած աշխարհի առաջնության արդյունքներով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---