2 փետրվարի 2010 - 16:57 AMT
PanARMENIAN.Net -
Փետրվարի 2-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում բացվել է երիտասարդ լուսանկարիչ Հայկ Շալունցի «Հավատ եւ ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը: Հայկական եկեղեցիների ու վանքերի 37 լուսանկարներ են ներկայացվել այցելուներին:
«Երբ մենք մտածում էինք թե ինչպես ենք անվանելու ցուցահանդեսը, հիշեցինք արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչյանի կազմակերպած «Հավատ եւ ժառանգություն» ծրագրի մասին: Ծրագրով արշավներ էին կատարվել Հայաստանի ողջ տարածքով, երբ արվել են բազմաթիվ լուսանկարներ: Ուստի մենք հենց այդպես էլ անվանեցինք ցուցահանդեսը»,-իր ողջույնի խոսքում ասել է «Երկիր եւ մշակույթ» բարեգործական կազմակերպության երիտասարդական եւ հանրային ծրագրերի պատասխանատու Դավիթ Դավթյանը:
«Այս թեման ինձ շատ մոտ է, եւ մենք աշխատում ենք որքան հնարավոր է հաճախ նման միջոցառումներ կազմակերպել»,-ասել է կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը: Սա Շալունցի առաջին ցուցահանդեսն է, սակայն, նա մտադիր է եւս մի քանիսը կազմակերպել այս տարվա ընթացքում:
Երեւանի «Նարեկացի» արվեստի կենտրոնը հիմնվել է 2004թ. սեպտեմբերի 5-ին Նյու Ջերսիից հայ գործարար Նարեկ Հարությունյանի կողմից: 5 տարվա ընթացքում կենտրոնը բազում միջոցառումներ է կազմակերպել: Տարեկան այստեղ տեղի է ունենում շուրջ 300 ցուցահանդես: Միության անմիջական մասնակցությամբ ստեղծվել են կայքեր արվեստագետների համար, կազմակերպվել են հանդիպումներ եւ վարպետաց դասեր հայտնի գործիչների հետ: