Սերժ Սարգսյանը շնոհավորել է Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net -
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին:



«Հայաստանում, որտեղ հիշում եւ հարգում են մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությանն ու փոխադարձ աջակցությանը Ձեր հավատարմությունը, համոզված են, որ հայ-ուկրաինական համագործակցության հետագա ընդլայնումն անհրաժեշտություն է»,- նշել է Հայաստանի նախագահն իր ուղերձում:



Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ, որ հակված է կառուցողական համատեղ աշխատանքի` ի շահ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման, դրանց նոր որակ հաղորդելուն` հիմնված փոխադարձ շահերի հաշվի առնման եւ հարգանքի, երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգի շուրջ սերտ համագործակցության, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման մոտեցումների համակարգման վրա: Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ նման համակողմանի մոտեցումը եւ լավ անձնական հարաբերությունները կծառայեն այդ նպատակների շուտափույթ իրականացմանը, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---