Լույս է տեսել «Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչագիտական բառարանը

PanARMENIAN.Net -
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Մայր Աթոռի միաբաններ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի եւ Տ. Շահե աբեղա Անանյանի ջանքերով լույս են ընծայել «Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչագիտական բառարան:



Բառարանում ընդգրկված են Ավետարաններում հանդիպող անձնանունները, նշված են համապատասխան ավետարանական տեղիները, բերված են գրաբար եւ աշխարհաբար հատվածները: Բառարանը հրատարակվել է Վլադիմիր Ենգիբարյանի եւ Բելա Ժամգարյանի մեկենասությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---