Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնեց Ֆրանսիա

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնեց Ֆրանսիա

PanARMENIAN.Net -
Փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:



Այցի շրջանակներում նախատեսված են Ս. Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ Պաշտպանության եւ զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի Մուրմելոնի ռազմական վարժանքի կենտրոն, ներկա կլինի հրաձգային միավորման ենթասպաների վարժանքին, կմեկնի Պաշտպանության միջբանակային քոլեջ, Մոն Վալերիեն եւ Հաղթական կամար հուշահամալիրներ:



Այցի ընթացքում նախատեսված են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցները ֆրանսիական Le Monde օրաթերթին եւ Les Nouvelles d'Armenie ամսագրին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---