Գառնիկ Ասատրյան. Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում![]() 9 փետրվարի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |