Արթուր Աբրահամ. Դիրելն անհարմար մրցակից է, սակայն ես անպայման ցանկանում եմ ռինգը թողնել որպես հաղթող

Արթուր Աբրահամ. Դիրելն անհարմար մրցակից է, սակայն ես անպայման ցանկանում եմ ռինգը թողնել որպես հաղթող

PanARMENIAN.Net -
Արթուր Աբրահամն (Գերմանիա) ու նրա մարզիչ Ուլի Վեգները գտնվում են Փալ Սփրինգսի մերձակայքում գտնվող ճամբարում: Աբրահամը, որն առաջատարն է ,Super Six World Boxing Classic» մրցաշարում առաջին շրջանից հետո, ռինգ դուրս կգա մարտի 6-ին Ամերիկայում` ամերիկացի Անդրե Դիրելի դեմ:



Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, արդեն փետրվարի 12-ին Աբրահամը վերսկսեց զուգամարզումները: Աբրահամն արդեն դիտել է մի քանի մենամարտ Դիրրելի մասնակցությամբ, այդ թվում նրա վերջին մենամարտը բրիտանացի Կառլ Ֆրոչի դեմ: «Դիրելն անհարմար մրցակից է, սակայն ես անպայման ցանկանում եմ ռինգը թողնել որպես հաղթող»,-ասել է Աբրահամը Ruslife.eu կայքէջին:



Բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները հայտարարել է, որ իրենք դեռեւս շատ աշխատանք ունեն: «Սակայն ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես է ընթանում մեր աշխատանքը: Արթուրը կոշտ սփարինգներ է անցկացնում: Նախապատրաստման այդ փուլը հիմնականը կլինի մենամարտին պատրաստվելիս: Եթե ամեն ինչ նույնքան լավ ընթանա, ապա ես կասկած չունեմ, թե ով կհաղթի մարտի 6-ի մենամարտում»,-ասել է Վեգները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---