ԱՄՆ-ՅՈՒՄ ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՌԱՋ

PanARMENIAN.Net - Հարվարդի համալսարանում կայացել է ԱՄՆ-յում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի ելույթը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Բարսեղյանի անցկացրած սեմինարը նախատեսվում էր «բանակցությունների վարում» կուրսի լսողների համար, սակայն բաց էր բոլոր շահագրգռված ուսանողների ու դասախոսների համար: Հարվարդի համալսարանի պրոֆեսսոր Քիս Օլրեդը, որը աջակցելէ սեմինարի անցկացմանը, ասել է, որ ուսանողների համար հիանալի հնարավորություն է ստեղծվել իմանալու ղարաբաղյան հակամարտության մասին անմիջականորեն տվյալ տարածաշրջանի մարդկանցից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---