Գագիկ Ծառուկյանը 20 մլն դրամ է նվիրաբերել Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին

PanARMENIAN.Net -
Փետրվարի 16-ին Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր համալսարանի ֆիզիկական կուլտուրայի դասախոս Դավիթ Ֆահրադյանի պատվին, որը «Գինեսի գրքում» գրանցվելու արժանին ռեկորդ է սահմանել: 10 րոպեում նա 350 պտույտ է կատարել պտտաձողի վրա:



Իր ելույթում Ծառուկյանը նշել է. «Ես չգիտեի, որ համալսարանն այս տարի տոնում է իր 75-ամյակը, սակայն ես շատ ուրախ եմ նպաստել բուհի արդյունավետ գործունեությանը»:

Գագիկ Ծառուկյանը 20 մլն դրամ նվիրավաբերեց Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին, որից 10 մլն կտրամադրվի դասախոսական կազմին, իսկ մյուս կեսը` վճարովի համակարգում սովորող ուսանողներին:



Իր հերթին Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը նշել է. «Մեզ փոխանցված դրամական միջոցները պետք է օգնեն իրականացնել դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացման ծրագիրը, ինչպես նաեւ նպաստել ուսանողների առաջադիմությանը, որոշ չափով ազատելով նրանց դրամական դժվարություններից»:



Ծառուկյանին հանձնվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հուշամեդալը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---