«Ինտերմոբը» պատրաստ է հաշվետու լինել Եվրատեսիլի ընտրական փուլում տեղի ունեցած քվեարկության համար

«Ինտերմոբը» պատրաստ է հաշվետու լինել Եվրատեսիլի ընտրական փուլում տեղի ունեցած քվեարկության համար

PanARMENIAN.Net -
«Ինտերմոբ» ընկերությունը, որը պատասխանատու է Եվրատեսիլի ընտրական փուլում տեղի ունեցած sms-քվեարկության համար, 2 օրվա ընթացքում հանդես կգա մանրամասն հաշվետվությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «Ինտերմոբ» ընկերությունում:



Մինչդեռ, sms-քվեարկության ընթացքում տեխնիկական դժվարությունների հետ կապված բողոքներ են ստացվել նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսությունից: «Առաջին ալիքն անմիջապես հետաքննություն սկսեց այս հարցի վերաբերյալ բջջային կապի երեք օպերատորների հետ: Հանրային հեռուստատեսությունը պատրաստ է բոլոր ցանկացողներին տրամադրել իր տնօրինության տակ գտնվող քվեարկության արդյունքները»,-ասվում է հայտարարության մեջ:



Փետրվարի 14-ին կայացած Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի արդյունքում հաղթող դարձավ երգչուհի Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով: Բացի Ռիվասից Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար պայքարում էր եւս 8 հավակնորդ: Հաղթողը որոշվեց հանդիսատեսի քվեարկության եւ ժյուրիի որոշման արդյունքում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---