ԱՄՆ-ում նկարահանվել է նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների մասին

PanARMENIAN.Net -
Ռեժիսոր Ռոջեր Հակոբյանը մարտի 1-ին հասարակությանը կներկայացնի «Ուոթերթաուն. Հայերը Hood Rubber ընկերությունում» վավերագրական ֆիլմը: 1986 թ-ին Ուոթերթաուն քաղաքում (Մասաչուսեթս) բացվել էր Hood Rubber ընկերությունը, որտեղ աշխատում էին հայ գաղթականները: Նրանք գաղթել էին ԱՄՆ-ը փրկվելով սուլթան Աբդուլ Համիդի կառավարման ժամանակաշրջանում տեղի ունեցած ջարդերից: Ռոջեր Հակոբյանի ֆիլմը պատմում է Ուոթերթաունում (Մասաչուսեթս) ապրող հայերի կյանքի մասին: 1969 թ-ն ընկերությունը փակվեց, սակայն այն դարձավ քաղաքի հայ համայնքի ձեւավորման հիմքը:





Աբդուլ Համիդ 2-ը

Աբդուլ Համիդ 2-ը Օսմանյան կայսրության 34-րդ սուլթանն էր. իշխել է 1876-1909 թթ.: Փորձել է միանձնյա իշխանություն եւ տարածքային ամբողջականություն ստեղծել` հիմք ընդունելով պանիսլամիզմի գաղափարախոսությունը: Անընդհատ թուլացող եւ քայքայվող Օսմանյան կայսրությունը նրա օրոք վերջնականապես վերածվում է եվրոպական տերությունների կիսագաղութի:

1894-1896 թթ. Արեւելյան Անատոլիայի եւ Օտոմանյան կայսրության մի շարք վայրերում իրականացվում էին քրիստոնյա բնակչության զանգվածային կոտորածներ ( ամենից առաջ հայերի), զոհերի թիվը հասել էր 80.000-300.000:

1909 թ. ապրիլի 27-ին երիտթուրքերի կողմից հակահեղափոխական ապստամբությունը ճնշելուց հետո Աբդուլ Համիդ 2-րդը գահընկեց է արվում եւ ձերբակալվում: Մինչեւ 1912 թ. Սալոնիկում գտնվում է հսկողության տակ, այնուհետեւ տեղափոխվում է Կոնստանդնուպոլիս, որտեղ էլ մահանում է: 1924 թ. մարտի 3-ին Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչներին վտարում են երկրից: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրվում է անձնագիր` առանց Թուրքիա վերադառնալու իրավունքի եւ 2 հազ. ֆունտ ստեռլինգ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---