Հայաստանի նոր պահպանողական շարժումն իր վրա կվերցնի ՀԱԵ Ջավախքի թեմի բացման հետ կապված ծախսերի մի մասը

PanARMENIAN.Net -
Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմը մեծ դժվարությամբ է լուծում Վրաստանի հայերի բոլոր հարցերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Աբրամյանը: Ըստ նրա, Ջավախքի թեմի ստեղծումը կարեւորվում է այնքանով, որ տարածաշրջանի խնդիրները հայ եկեղեցու սպասավորների համար կդառնան նրանց առօրյա հոգսերի առարկան, քանի որ այսօրվա դրությամբ վիրահայոց թեմի բարձրագույն հոգեւորականները հազվադեպ են այցելում տարածաշրջան: «Բացի այդ, առանձին թեմի ստեղծումը Ջավախքում էապես կավելացնի տարածաշրջանի ինքնուրույնությունը, ինչն ինքնին կհզորացնի տարածաշրջանն որպես ազգային քաղաքական գործոն: Դա առաջին հերթին մեծ բարոյահոգեբանական ազդեցություն կունենա ջավախահայության վրա: Ջավախքում թեմի ձեւավորումն ազգային անվտանգության հարց է Հայաստանի համար: Այդ քայլը համարժեք պատասխան կլինի Հայաստանի տարածքում Վրաց ուղղափառ եկեղեցու Լոռի-Տաշիրի թեմի ստեղծմանը: Հայաստանի նոր պահպանողական շարժումն իր վրա կվերցնի ՀԱԵ Ջավախքի թեմի բացման հետ կապված ծախսերի մի մասը` ստանձնելով մեկ կամ երկու սպասավորի ծախսերը»,-ասել է Աբրամյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---