
10 փետրվարի 2010 - 12:57 AMT
PanARMENIAN.Net -
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սահմանել է «Տարվա գործընկեր» ամենամյա մրցույթը: Այն կանցկացվի ամեն տարի մարտի առաջին տասնօրյակում: Մրցույթը կնպաստի ընկերության ռազմավարական տեսակետից կարեւոր գործնական կապերի ամրապնդմանը: Մրցույթի շրջանակներում կսահմանվեն հետեւյալ անվանակարգերը` «Տարվա բեռների առաքիչ», «Տարվա բեռների ստացող», «Տարվա առաքող ընկերություն», «Տարվա տրանսպորտային ընկերություն»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:
ՀԿԵՈւ-ի միջպետական հաղորդակցությունում գոյություն ունի երկու երթուղի` Երեւան-Թբիլիսի-Բաթում, որը իրականացվում է ամառային շրջանում: Տեղական հաղորդակցությունում գործում են էլեկտրագնացքներ Վանաձոր-Այրում, Երեւան-Արաքս, Երեւան-երասխ, Երեւան-Արարատ, Երեւան-Գյումրի, Քանաքեռ-Հրազդան, Գյումրի-Պեմզաշեն ուղղություններով: