ԻՍՐԱԵԼՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԹԵԼ-ԱՎԻՎԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ19 դեկտեմբերի 2001 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իսրաելի դեսպանատան քարտուղար Գարրի Քլեյմանը արտահայտել է Թել-Ավիվի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանին իսրաելական ռազմական տեխնիկայի գաղտնի առաքումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Կլեյմանը հերքել է այդ ինֆորմացիան եւ հայտարարել է, որ «նման գործարք չի կնքվել եւ չի նախատեսվել»: Հիշեցնենք, որ ռուսական, հայկական , լիվանական մի շարք ԶԼՄ-ներում ինֆորմացիա եղավ այն մասին, որ Անկարայում գաղտնի բանակցությունների արդյունքում Իսրաելի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մերքավա» տիպի հարյուր տանկեր ու երեսուն մարտական ինքնաթիռներ Բաքու առաքելու վերաբերյալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |