2009-ին Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 30,6%-ով

PanARMENIAN.Net -
2009 թվականին Հայաստանի բանկային համակարգով կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 30,6%-ով` համեմատած 2008-ի նույն շրջանի հետ եւ կազմել $1575,7 մլն: Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի տեղեկագրում, փոխանցումների մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` $950 մլն, ինչը 35%-ով քիչ է 2008 թվականի ցուցանիշից:



Դրա հետ մեկտեղ 2009-ին Հայաստանից բանկային համակարգով արտասահման է փոխանցվել $752,4 մլն, ինչը 33%-ով քիչ է 2008 թվականի ցուցանիշից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---