
10 փետրվարի 2010 - 17:21 AMT
PanARMENIAN.Net -
2009 թ. Հայաստանում գրանցվել է հանցագործությունների աննախադեպ աճ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, 2009 թ. նախորդ տարվա համեմատ կատարվել է 5068-ով ավելի հանցագործություն, ինչը 54.7 տոկոսով ավելի է 2008 թ. ցուցանիշից, նաեւ 10.5 տոկոսով ավելացել է հանցագործությունների թվի աճ: Ընդ որում, Սարգսյանը նշել է նաեւ, որ երկրում տիրող քաղաքական կայունության պատճառով ՀՀ ոստիկանությունը ավելի լավ է աշխատել:
«Այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը», - ասել է Սարգսյանն, ավելացնելով, որ ոստիկանությունը ներկայում փորձում է իր աշխատանքներն ավելի ժամանակակից միջոցներով կատարել: Ոստիկանությունը բարեփոխումների ծրագիր է կազմում, որը ներկայացնելու է եվրոպական կառույցներին: Հիմնական բարեփոխումները վերաբերելու են ոստիկանության գործառույթներին: «Մենք լուրջ բարեփոխումներ ենք կատարել կրթական համակարգում, ինչը շուտով համապատասխան կլինի եվրոպական չափանիշներին», - ասել է նախարարը:
Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությանը, Սարգսյանն ասել է, որ անցկացվում է օպերատիվ միջոցառումներ.«Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ հանցագործությունը բացահայտվի»: Նա նաեւ ասաց, որ հանցանշանների բացակայության պատճառով է քննությունը հետաձգվում:
Ա. Սարգսյանը մեկնաբանելով իր հրաժարականի մասին տեղեկատվությունն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Գեւորգ Մհերյանը սպանվել է 2008 թ. փետրվարի 3-ին, ժամը 20.15-ին, իր բնակարանի մոտ: