ՀՕՄ-Ը սկսել է 2010-2011 ուստարվա «Երեմյան» կրթաթոշակի հայտերի ընդունումը

PanARMENIAN.Net -
Հայ օգնության միությունը փետրվարի 17-ին սկսել է 2010-2011 ուստարվա «Երեմյան» կրթաթոշակի հայտերի ընդունումը:



Ինչպես ասվում է ՀՕՄ-ի հաղորդագրության մեջ, կրթաթոշակ ստանալու համար կարող են հայտերով դիմել երկրորդ կուրսերի ուսանողներ սփյուռքից ու Հայաստանից:



«Անկախ ֆինանսական դժվարություններից, որոնց պատճառը ֆինանսական ճգնաժամն է, մենք որոշեցինք շարունակել «Երեմյան» կրթաթոշակների հատկացումը եւ կոչ են անում մեր հայրենակիցներին իրենց ավանդն ունենալ ծրագրի շարունակման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Հայտերի հատկացման մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՕՄ-ի կայքէջում` www.ars 1910.org:



Հայ օգնության միությունը (ՀՕՄ) հիմնվել է 1910 թվականին: Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձեւավորմանը եւ քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի ընկերային, կրթական, առողջապահական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը, ստեղծել աղբյուրներ, որոնք կնպաստեն ՀՕՄ-ի բարեգործական գործունեության շարունակական գործընթացի ապահովմանը: Նյութապես ապահովել կարիքավորներին, սատարել շնորհալի ուսանողներին եւ երեխաներին, համագործակցել հասարակական այն կազմակերպությունների հետ, որոնք համանման նպատակներ են հետապնդում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---