Աննա Աղաբաբյան. «Հայաստանում տնային բռնությունը դեռեւս քրեականացված չէ»

PanARMENIAN.Net -
Փորձագետները ՀՀ կառավարությանն են ներկայացնելու բարեփոխումներում ի հայտ եկած թերությունների եւ առաջարկությունենրի փաթեթը փետրվարի 18-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի «Հարավային Կովկասում ընդդեմ գենդերային բռնության» ծրագրի շրջանակներում անցկացվող գենդերային բռնությանը վերաբերող ՀՀ օրենսդրության փորձագիտական արդյունքները պարունակող փաստաթղթի շնորհանդեսը: Փորձագիտության նպատակն էր բացահայտել, թե Հայաստանի օրենքներն արդյոք համապատասխանո՞ւմ են միջազգային փաստաթղթերին, իրավական նորմերին եւ պատրաստել համապատասխան բարեփոխումների փաթեթ:



«Այսօր գենդերային բռնությունը լուրջ հանցագործություն է, որը խանգարում է երկրի զարգացմանը, հենց այդ պատճառով կարեւոր է դրա կանխումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ գործում են պատշաճ իրավական շրջանակները, դժվար կլինի իրականացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,-իր ողջույնի խոսքում ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:



Հայաստանում փորձագիտությունը անց են կացրել ազգային ու միջազգային փորձագետները, որոնք պարզաբանեցին, որ Հայաստանի օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային նորմերին: «Սակայն օրենսդրության մեջ բացթողումներ կան, որոնց շտկման վրա մենք աշխատեցինք: Սակայն նման բացթողում է նաեւ այն, որ տնային բռնությունը Հայաստանում դեռեւս քրեականացված չէ, այստեղ փոխհատուցում չի տրվում տնային բռնության եւ այն սխալների համար, որոնք տնային բռնության պատճառ են դարձել»,-ասել է փորձագիտական խմբի համակարգող Աննա Աղաբաբյանը:



Բարեփոխման համար անհրաժեշտ առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---