18 փետրվարի 2010 - 17:49 AMT
PanARMENIAN.Net -
«Հայաստանի բնակչության շուրջ 70 տոկոսը գիրք չի կարդում, իսկ վերջին 10-15 տարում գրքերի, թերթրի եւ ամսագրերի տպաքանակը կրճատվել է տասնյակ անգամ, ինչը վկայում է լուրջ խնդրի առկայության մասին: Աճող սերունդը բավարար գիտելիք չի ունենա ապագայում պետության կայացման ու զարգացման համար: Հարկավոր է մշակել բնակչության շրջանում գրքերի հանդեպ հետաքրքրության զարգացման ազգային ռազմավարություն»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Այդ նպատակով շուրջ 150 հայ գրողներ փետրվարի 19-ին` «Գրքերի նվիրաբերման օրը» կհանդիպեն Երեւանի աշակերտների ու ուսուցիչների հետ եւ 200-ական գիրք կնվիրեն դպրոցական գրադարաններին:
«Ես հուսով եմ, որ նման միջոցառումները կրկին ընթերցանության հանդեպ հետաքրքրության ալիք կբարձրացնեն աճող սերնդի մոտ»,-ասել է Լեւոն Անանյանը: