Հայաստանի կառավարությունը պարզեցրել է վարորդական իրավունքի ստացման կարգը

PanARMENIAN.Net -
Հայաստանի կառավարությունը փետրվարի 18-ի իր նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում: Նպատակն է հստակեցնել վարորդական վկայական ստանալու ընթացակարգը, մասնավորապես` մինչեւ 1992թ. փետրվարի 21 ԽՍՀՄ երկրներում ստացած վարորդական վկայականները հնարավոր կլինի փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու: Նույն հիմունքով իրենց վարորդական վկայականները կարող են փոխել նաեւ դիվանագիտական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձնակազմի անդամները:



Նոր որոշմամբ հանվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկը եւ փոխարենը գործնական քննության համար սահմանվում են առավել պարզ, հստակ, իրագործելի եւ գնահատելի պահանջներ, ինչպես նաեւ վարորդական վկայական տալու հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ավելի երկար ժամկետ` 5 տարի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---