Հայաստանում կգործի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 18-ին ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) երկու պրոռեկտորների հետ, որպեսզի քննարկի Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղի բացման հետ կապված հարցերը:



«Համագործակցությունը կրթության ոլորտում մեր երկու երկրների համար համարվում է գերակա ուղղություն, եւ բարձրակարգ, որակյալ կրթության

ապահովումն այսօր հանդիսանում է բարձրագույն կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրը»,- նշել է նա:



Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը հյուրերին մաղթեց արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնեց, որ այս նախագիծը նոր խթան կհանդիսանա հետագա համագործակցության համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---