Երեւանում սկսվել է ՀԱԿ-ի երիտասարդական թեւի բողոքի ցույցը

PanARMENIAN.Net -
Երեւանում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի բողոքի ցույցը: Ակցիայի ընթացքում հնչել են «Պայքար, պայքար մինչեւ վերջ, «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները:



Երիտասարդ ընդդիմադիրների հանրահավաքը կավարտվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ ակտիվիստները կպահանջեն ԿԸՀ-ի ղեկավարության հրաժարականը: Ցույցին մասնակցում է 70 մարդ:





Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
---