ՊԱՂԵՍՏԻՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ «ՓՈԽԱԲԵՌՆՄԱՆ ԿԵՏ»17 դեկտեմբերի 2001 - 23:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը տարբեր կարգի ահաբեկիչների համար հանդիսանում է տարանցման տարածք: «Արմինֆո» գործակալության թղթակցին զրույցի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության,ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Արթուր Մոսիյանը: Նրա խոսքերով` ԼՂՀ հատուկ ծառայություններն իրենց տրամադրության տակ ունեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից աֆղանցի մոջախեդների մասնակցությունը 1991-1994 թվականների ղարաբաղյան պատերազմին: Մասնավորապես, նրանց կողմից բռնագրավված Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում: Բացի այդ, վերջերս, ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդագրության` Ուսամա բեն Լադենի երեք զինակիցներ` Հուսեին Ահմեդ Միքքավին, Սեյֆուլ Ադալը, Ահմեդ Խամզա Եմենին Աֆղանստանից հեռացել են` ուղեւորվելով Ադրբեջանով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |