10 փետրվարի 2010 - 20:42 AMT
PanARMENIAN.Net -
Հայերս բարոյական պարտք ու֊նենք մարդկության եւ պատմության առջեւ ցեղասպանությունների կանխ֊արգելման հարցում: Ցե֊ղա֊սպա֊նու֊թյունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցա֊գոր֊ծու֊թյուն է ողջ մարդկության դեմ: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Բրիտանական թագավորական Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
«Երեկ ինձ հարցնում էին, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղա֊սպա֊նության վերաբերյալ փաստերը Մեծ Բրիտանիային, եւ արդյոք ճանաչելով ցեղա֊սպանությունը` Մեծ Բրիտանիան չի՞ վնասի Կովկասի անվտան֊գությանը: Ես պա֊տաս֊խանեցի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկա֊յացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ: Այստեղ այլ աշխատանքի կարիք կա:
Հայ-բրիտանական հարաբերությունների սկիզբը ԽՍՀՄ փլուզումը չէր: Այդ հարաբերությունների ակունքները գալիս են դարերի խորքից: Փոխադարձ հետա֊քրքրու֊թյան ու փոխգործակցության բացառիկ դրսեւորում էր հայ ժո֊ղովրդին պա֊տու֊հասած ողբերգությունների ու նրա հետագա ճակատագրի հան֊դեպ բրիտա֊նա֊կան հասարակության անշահախնդիր հետաքրքրությունը: Դրա վառ վկայու֊թյունն են բրիտանական հայասիրական հուժկու շարժումն ու այն բրի֊տա֊նացիների հիաց֊մունքի արժանի մարդասիրական գործունեությունը, ով֊քեր առա֊ջինն արձագան֊քեցին ու իրենց բողոքի ձայնն ու օգնության ձեռքը մեկնեցին ցեղա֊սպանություն վերապրած հայ ժողովրդին: Հայոց ցեղասպանու֊թյանը բրի֊տա֊նացիները իրազեկվեցին Ջեյմս Բրայսի, Առնոլդ Թոյնբիի, Ուիլ֊յամ Գլադս֊տոնի, Լլոյդ Ջորջի հայտնի աշխատություններից եւ հայտարա֊րու֊թյուն֊ներից»:
ՀՀ նախագահը նշել է, որ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համա֊հեղի֊նա֊կությամբ էր, որ 1915թ. մայիսին ընդունվեց համատեղ մի հայտարարու֊թյուն, որում հայերի դեմ իրագործված բռնություններն ու կոտորածները որակվե֊ցին որ֊պես «հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության»:
Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնա֊սե֊լու մտավախությանը, Սերժ սարգսյանն ասել է. «Կար֊ծում եմ, որ մեր տարածա֊շրջանում տեւական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե կա֊ռուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա»: