ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐԸ ԿՀԵՌԱՑՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ17 դեկտեմբերի 2001 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հասարակությունը հստակորեն գիտակցում է, որ երկիրը կարող է զրկվել Եվրոպայի Խորհուրդի անդամի կարգավիճակից արդեն հունվարին: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, երկրի պաշտոնական իշխանությունները ստեղծված իրավիճակում հակված են մեղադրելու տեղի իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք «աղբը տնից դուրս են հանում» երկրում հարյուրավոր քաղաքական բանտարկյալների մասին իրենց հայտարարություններով: Բաքվի «Էխո» թերթի հաղորդագրության համաձայն, երկրի ղեկավարությունը գտնում է, որ «եթե 2002 թվականի հունվարին կայանալիք նիստում Ադրբեջանը մնա առանց մանդատի, ապա պատասխանատվությունը ամբողջապես կնկնի իրավապաշտպանների վրա»: Իրենք իրավապաշտպանները այլ կարծիքի են: Նրանցիվ մեկը, Լեյլա Յունուսովան, պնդում է, որ «իրեն մեղավոր չի համարում, եւ գտնում է, որ Ադրբեջանի հեռացումը ճիշտ քայլ է»: Իրավապաշտպան Մեհտի Մեհտիեւը ենթադրում է, որ Ադրբեջանը այնուամենայնիվ վերջնականպես չի հեռացվի Եվրոպայի Խորհրդից: Նա գտնում է, որ Բաքվի իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով մանդատը կսառեցվի որոշակի ժամկետով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |