ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԵԼ ՎՈՐՈՏԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ, ՈՐԸ ՋՐՈՎ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ14 դեկտեմբերի 2001 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ծրագիր Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, վերարտադրման ու ռացիոնալ օգտգործման վերաբերյալ: Ծրագրով նախատեսված համալիր միջոցառումների կարեւոր մասն է կազմում թունելի շինարարության ավարտը, որը կապահովի լճի մակարդակի բարձրացումը Վորոտան գետի հաշվին: Հիշեցնենք, որ երեսունական թվականներից մինչ օրս Սեւանի մակարդակը իջել է 22 մետրով: 2002 թվականին դեռեւս 80-ականների սկզբին սկսված Վորոտանի թունելի շինարարությունը ավարտելու համար Հայաստանի բյուջեից կուղղվի 2,6 միլիոն դոլար: Ծրագրի նախագծով նախատեսվում է նաեւ ձկնային պաշարների ավելացմանը ուղղված աշխատանքների ֆինանսավորում: Սեւանի կենդանական աշխարհի որոշ տեսակներին սպառնում է լիակատար ոչնչացում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |