«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՑ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ «ԱԳՐԵՍԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՄՈՒԼԻ»14 դեկտեմբերի 2001 - 22:57 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է երեկ տեղի ունեցած ոստիկանության հարձակումը ազատ մամուլի ճնշման դեմ ադրբեջանցի լրագրողների կոսղմից որպես բողոքի ակցիա կազմակերպված պիկետի վրա: Հայտարարությունը հասցեագրված է անձամբ երկրի նախագահ Հեյդար Ալիեւին: «Չնայած ձեր պնդումներին այն մասին, որ դուք հանդիսանում եք ազատ ԶԼՄ-ների գոյության ու գործունեության երաշխիքը` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սպառնալ ու հետապնդել մամուլը, ինչը հակասում է միջազգային պարտվորություններին: Մենք պահանջում ենք, որ ագրեսիան ընդդեմ մամուլի անհապաղ դադրեցվի»,- ասվում է փաստաթղթում: Միառժամանակ Բաքվում շարունակվում է լրագրողների զանգվածային հացադուլը հետեւյալ կոչով. «Դադրեցնել ազատ մամուլի վրա գործադրվող ճնշումը»: «525-րդ թերթի» թղթակից Էլբայ Հասանլին հացադուլի մեջ է արդեն 7-երորդ օրը: Առողջական վիճակի վատթարացման պատճառով` հացադուլը դադարեցրել է «Ենի Մուսավաթ» թերթի թղթակից Մահիր Մամեդովը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |