Կարեն Վարդանյան. Արտաքին եւ ներքին սահմանափակումներն արգելակում են Հայաստանում ՏՏ զարգացումը 1 մարտի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ընկերությունների միությունը (UITE) նախաձեռնություն է պատրաստել «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ու ապրանքների արտահանման հսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ներմուծելու համար: Ինչպես Աղվերանում ՏՏ առաջատարների «Առանց փողկապի հանդիպման» ժամանակ լրագրողներին հաղորդեց Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, նախագիծը պետք է համաձայնեցվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Պետեկամուտների կոմիտեի հետ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Կարեն Վարդանյանը պարզաբանեց, որ հիմնական առաջարկները վերաբերում են ապրանքի փորձագիտական գնահատման ծառայությունների արժեքին, ինչպես նաեւ այն մթերքի ցուցակների ճշտմանը, որը կարելի է դասել երկակի նշանակության ապրանքների շարքին: Դրա հետ մեկտեղ բացի ներքին արգելքներից Հայաստանում ՏՏ զարգացումն արգելակում են նաեւ որոշ միջազգային սահմանափակումներ: Այդպես, Կարեն Վարդանյանի խոսքով, ԵՄ կառավարության որոշմամբ Հայաստանը ներառված է «ոչ հուսալի» երկրների ցուցակում, որտեղ արգելված է անալիտիկ սարքավորումներ եւ դրանց համալրումներ արտահանել ԵՄ երկրներից: Ցուցակի մեջ մտնում են նաեւ Ադրբեջանը, Չինաստանը, Կոնգոն, Սուդանը, Սոմալին, Հյուսիսային Կորեան եւ այլն: «Ինձ թվում է` դա անընդունելի է, քանի որ Հայաստանը ԵՄ գործընկերն է եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Օրինակ, ԱՄՆ-ն նման արգելքներ չի նախատեսում Հայաստանի համար: Եւ եթե մենք ցանկանում ենք տեխնոլոգիապես զարգանալ, մենք պետք է հնարավորություն ունենանք ներկրելու լուրջ նորագույն սարքավորումները»,- ասաց Կարեն Վարդանյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |